Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Xiaomi-ի տեխնոլոգիական հեղափոխությունը էլեկտրական մեքենաների աշխարհում

նոյեմբեր 3, 2025

Տեխնոլոգիան՝ որպես շարժիչ ուժ

«Եթե մենք կարողացել ենք փոխել մարդկանց հեռախոսների օգտագործման ձևը, կարող ենք փոխել նաև նրանց վարելու փորձը» — Լեյ Ջուն, Xiaomi-ի հիմնադիր։

Xiaomi-ի էլեկտրական մեքենաները նախագծված են նույն փիլիսոփայությամբ, ինչ նրանց «խելացի» սարքերը՝ ինտեգրում, հարմարավետություն և արհեստական բանականության ուժ։
SU7 և YU7 մոդելները  հիմնված է HyperOS համակարգի վրա, որը թույլ է տալիս մեքենային «խոսել» այլ Xiaomi սարքերի հետ՝ սմարթֆոնի, ժամացույցի կամ տան «խելացի» համակարգի։

Օրինակ՝ մեքենայի մոտենալիս՝  այն ինքնուրույն ճանաչում է վարորդին, կարգավորում է նստատեղը, ջերմաստիճանը և երաժշտությունը ըստ նրա նախասիրությունների։

 Էլեկտրական հզորություն և կատարողականություն

Xiaomi SU7-ի և YU7-Ի տեխնիկական տվյալները խոսում են իրենց փոխարեն․

0-100 կմ/ժ արագացում՝ ընդամենը 2.8 վայրկյանում,

մարտկոց՝ 101 կՎտժ, մինչև 800 կմ մեկ լիցքավորումով,

արագ լիցքավորում՝ 15 րոպեում մինչև 500 կմ։

Սա այն ցուցանիշն է, որով Xiaomi-ն անմիջապես հայտնվեց էլեկտրական մեքենաների «պրեմիում» դասակարգում։

 Մրցակցությունը և ապագան

Շուկայում, որտեղ արդեն կան BYD, NIO, Tesla Xiaomi-ն իր առավելությունն է տեսնում էկոհամակարգի ամբողջական ինտեգրման մեջ։
Նրանց նպատակն է ստեղծել ոչ միայն մեքենա, այլ «խելացի մոբիլ հարթակ», որը միավորում է բոլոր թվային սարքերը՝ մեկ համակարգի ներքո։

2025-ին  Xiaomi-ն ներկայացրեց  նաև SUV տարբերակը, իսկ 2026-ից՝ կսկսի միջազգային արտահանումները, ներառյալ Եվրոպան։

Հայաստանում էլեկտրական մեքենաների պահանջարկը աճում է, և Xiaomi-ի մուտքը այս շուկա կարող է բերել նոր և տեխնոլոգիապես հարուստ մոդելներ։
Xiaomi YU7 մոդելը հասենլի EcoMotors-ում։
 

Կարդացեք նաև՝
 

| Ապագայի տրանսպորտը
| Ինչպես պահպանել էլեկտրական մեքենան ձմռանը
| Ի՞նչն է առանձնացնում BYD-ին
|Ավտոմեքենաների սպասարկման 5 գլխավոր կանոնները 

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը