Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Զգացե՜ք էլեկտրական մեքենաներ վարելու առավելությունները։

փետրվար 27, 2024

Ստանդարտ մեքենաներից անցումը դեպի էլեկտրական մեքենաների  արագորեն աճում է,  աշխարհը շարժվում է դեպի կայուն տրանսպորտ։
Այս անցումը ունի իր առավելությունները՝
1)Էլեկտրական մեքենաները վարելու ընթացքում չեն արտադրում ածխաթթու գազ կամ այլ վնասակար արտանետումներ: Սա զգալիորեն նվազեցնում է օդի աղտոտվածությունը։
2)Էլեկտրական մեքենաները պահանջում են ավելի քիչ սպասարկում։ Օրինակ ՝ վառելիքային շարժիչի բացակայության շնորհիվ մեքենան  յուղի կարիք չի ունենում։ Դա նշանակում է , որ պետք չի անընդհատ զբաղվել յուղի փոփոխման հարցերով, հետևաբար՝  ընթացիկ ծախսերն ու վերանորոգումները դուրս են գալիս։
3)Էլեկտրական մեքենաները ավելի լուռ են ՝ աշխատում են շատ հանգիստ, հատկապես,  երբ մարտկոցները 100% լիցքավորված են։ Նույնիսկ կան երկրներ, որոնք օրենքով պահանջում են, որ էլեկտրական մեքենաների վրա տեղադրված լինեն աղմկող սարքեր, որպեսզի հետիոտնը իմանա, որ 
մոտակայքում կա մեքենա ։

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը