Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Որքանո՞վ են անվտանգ էլեկտրական մեքենաները վթարի ժամանակ: Մաս 2

մայիս 2, 2023

Հրդեհային անվտանգության առումով  էլեկտրական մեքենաները նույնպես անվտանգ են։

Թեև լիթիում-իոնային մարտկոցներն իսկապես կարող են բռնկվել, երբ վնասվել կամ գերտաքացել են, հրդեհի առաջացման ռիսկը համեմատաբար փոքր է:

Արտադրողներն իրականացրել են անվտանգության միջոցառումներ, ինչպիսիք են մարտկոցների ջերմային կառավարման և  հրդեհները կանխող համակարգերը։

Նախ, մարտկոցը շատ լավ պաշտպանված է հարվածադիմացկուն դիզայնով, այն տեղադրված է մեքենայի մեջ հնարավորինս ցածր և հնարավորինս հեռու պոտենցիալ ազդեցության գոտիներից:  Polestar-ը, օրինակ, նույնիսկ մշակել է երկու դեֆորմացվող ալյումինե կոնստրուկցիաներ իրենց Polestar 2-ի առջևի միջնորմի երկու կողմերում, որոնք կանխում են առջևի անիվների հարվածը մարտկոցին՝ ցանկացած բախման ժամանակ։

Առանձին բջիջները մեկուսացված են նորագույն նյութերով, որոնք օգնում են կլանել ջերմությունը և նվազեցնել հարևան բջիջների գերտաքացման վտանգը:

Նման բարձր լարման էլեկտրական համակարգերի դեպքում էլեկտրական մեքենաները պահանջում են նաև հատուկ միջոցներ՝  վթարից հետո էլեկտրահարությունից խուսափելու համար։ 
Շատ էլեկտրական մեքենաներ աշխատում են 400 վոլտ լարումով, և Porsche-ն առաջինն էր, որ գործարկեց 800 վոլտ լարման կայանը:  Այս լարումների դեպքում վնասված մալուխի հետ ցանկացած շփում կարող է վտանգավոր լինել կյանքի համար։

Բարեբախտաբար, էլեկտրական մեքենաներն ունեն անվտանգության համակարգեր, որոնք ավտոմատ կերպով մեկուսացնում են մարտկոցը վթարի դեպքում:  Երբ մեքենայի տարբեր սենսորները հայտնաբերում են, որ տեղի է ունեցել բախում, ակտիվանում են հատուկ պայտիկներ, որոնք կտրում են բարձր լարման մալուխները՝ արդյունավետորեն անջատելով ամբողջ հոսանքը:   Bosch-ը նաև համակարգ է մշակել, որը փոքր սեպ է խրում մալուխի մեջ, երբ անվտանգության բարձիկը բացվում է:


Ընդհանուր առմամբ, էլեկտրական մեքենաները նույնքան անվտանգ են, որքան բենզինով աշխատող մեքենաները, եթե ոչ ավելի ապահով որոշ առումներով:  Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած մեքենայի դեպքում, կարևոր է հետևել անվտանգ վարման կանոններին և կատարել կանոնավոր սպասարկում՝ օպտիմալ անվտանգության համար:

Նախորդը այստեղ՝ 

https://ecomotors.am/#/blog/vorqanvov-en-anvtang-elektrakan-meqenanery-vthari-zhamanak-mas-1

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը