Toyota-ի պինդ մարտկոցներով մեքենաները լիցքավորվելու են 10 րոպեում և կանցնեն մինչև 1500 կմ մեկ լիցքավորմամբ։
հունիս 26, 2023
Toyota-ն վերջին շրջանում դուրս էր եկել էլեկտրական մեքենաների մրցավազքից, սակայն ապագայի համար մեծ ծրագրեր ունի։
Toyota-ն արդեն ստեղծել է այսպես կոչված BEV գործարան՝ Toyota-ի ստորաբաժանումը, որի խնդիրն է մշակել էլեկտրական մեքենաների մարտկոցներ և այն ամենը, ինչ կապված է էլեկտրական մեքենաների հետ:
2026 թվականին թիմը պետք է ներկայացնի էլեկտրական մեքենաների նոր սերունդ՝ ամբողջովին պինդ մարտկոցով: Ակնկալվում է, որ այս տեխնոլոգիան մեկ լիցքավորման դեպքում կկրկնապատկի մեքենայի վարման շառավիղը:
Ճապոնական ավտոարտադրողը նախատեսում է մոտ ապագայում իր էլեկտրական մեքենաների համար օգտագործել էժան LFP մարտկոցներ՝ նվազեցնելով ծախսերը 40%-ով և բարձրացնելով արդյունավետությունը 20%-ով։ Այս մարտկոցները պետք է լիցքավորվեն 10%-ից մինչև 80% ընդամենը 30 րոպեում կամ ավելի քիչ ժամանակահատվածում։
Toyota-ն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում վաճառվող ընկերության մեքենաների մոտ կեսը հագեցած կլինեն այդ մարտկոցներով։
Ավտոարտադրողը օգտագործում է արհեստական ինտելեկտը՝ իր մեքենաների աերոդինամիկան և քաշը բարելավելու համար:
Toyota-ն նաև նախատեսում է շարունակել ջրածնային շարժիչների տեխնոլոգիայի զարգացումը՝ ածխածնային հետքը նվազագույնի հասցնելու համար։