Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը BYD-ին անվանել է «շատ մրցունակ»:

հունիս 1, 2023

Tesla-ն և մասնավորապես, Իլոն Մասկը, վերջերս փոխել են իրենց կարծիքը BYD-ի վերաբերյալ, և գործադիր տնօրենն այժմ չինական ընկերությունը անվանել է «շատ մրցունակ»:

Tesla-ն և BYD-ն վերջերս անհավանական գործընկերներ են դարձել:

Թեև դրանք հիմնականում դիտվում էին որպես մրցակիցներ, երկու ընկերությունները սկսեցին մերձենալ անցյալ տարի, երբ Tesla-ն սկսեց մարտկոցներ գնել BYD-ից:  

Վերջին լուրերից հետո, թե Tesla-ն չի երկարաձգել մատակարարման պայմանագիրը BYD-ի հետ, Մասկը  անհրաժեշտ համարեց պարզաբանել ամեն ինչ և ասել, որ Tesla-ի և BYD-ի միջև հարաբերությունները «դրական են»:

Կար ժամանակ, երբ նրանք միմյանց այնքան էլ լուրջ չէին վերաբերվում։
Մի հին հարցազրույցում Իլոն Մասկը բառացիորեն ծիծաղում է BYD-ի EV-ների վրա։
Tesla-ի երկրպագուն Twitter-ում հրապարակել է վերոնշյալ հարցազրույցը, որտեղ լրագրողի հարցին թե ի՞նչ կարծիքի եք BYD-ի մասին,
Իլոն Մասկը սկսում է ծիծաղել՝ «տեսե՞լ եք նրանց մեքենաները»։
 
Իլոն Մասկը  պարզաբանել է տեսանյութը ասելով, որ դրանից հետո նա փոխել է իր միտքը BYD-ի մասին և այժմ կարծում է, որ նրաց մեքենաները «շատ մրցունակ են».

Անցյալ տարի BYD-ն Չինաստանում առաջ է անցել Tesla-ից ընդհանուր վաճառքով, սակայն այն ներառում էր plug-in հիբրիդներ, մինչդեռ Tesla-ն վաճառում է միայն ամբողջովին էլեկտրական մեքենաներ։

Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ BYD-ն այս տարի կգերազանցի Tesla-ն ամբողջությամբ էլեկտրական մեքենաների ծավալներով, քանի որ ներկայումս ամսական մոտ 100,000 ամբողջովին էլեկտրական մեքենա է մատակարարվում:
 

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը