Սառնարանային բեռնատարները կյանքեր են փրկում
ապրիլ 18, 2025
Երբ մենք ձեռք ենք բերում դեղամիջոց, շատ հաճախ չենք մտածում, թե այն ինչ ճանապարհ է անցել մինչև հասել է մեզ։ Բայց բժշկական դեղորայքի մատակարարման գործընթացում ամենափոքր մանրուքն անգամ կարող է փրկել կամ վտանգել կյանք։
Բազմաթիվ դեղամիջոցներ ունեն պահպանման և տեղափոխման խստագույն պայմաններ։ Շատ դեղեր պահանջում են հստակ ջերմաստիճանային միջավայր՝ +2°C-ից +8°C, որպեսզի պահպանեն իրենց կենսաբանական ակտիվությունն ու բուժիչ հատկությունները։
Եթե այս պայմանները չապահովվեն, դեղամիջոցը կարող է.
▪️կորցնել իր արդյունավետությունը
▪️փոխել քիմիական բաղադրությունը
▪️առաջացնել անսպասելի կողմնակի ազդեցություններ
▪️և նույնիսկ վնասել մարդու առողջությունը։
Հենց այստեղ է, որ #Ruichi սառնարանային բեռնատարները դառնում են փրկօղակ։ Դրանք հատուկ նախագծված են բժշկական բեռների՝ ներառյալ պատվաստումների, ինսուլինի, հակաբիոտիկների, հորմոնալ և կենսաբանական դեղերի անվտանգ տեղափոխման համար, ինչն ապահովում է.
▪️Կայուն ջերմաստիճան՝ ամբողջ ճանապարհի ընթացքում։
▪️Պաշտպանություն արտաքին միջավայրի ազդեցությունից և եղանակային փոփոխություններից։
▪️Համապատասխանություն միջազգային որակի ստանդարտներին։
Տեղափոխման ոչ պատշաճ պայմանները կարող են հանգեցնել անդառնալի կորստի, իսկ սառնարանային բեռնատարով առաքումը երաշխավորում է, որ յուրաքանչյուր դեղամիջոց հասնում է ճիշտ վիճակում ու ճիշտ ջերմաստիճանով՝ պահպանելով այն արժեքավոր հատկությունները, որոնց վրա հենվում է բուժման արդյունավետությունը։