Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Kia-ն և Honda-ն բարձրացնում են էլեկտրոմոբիլների արտադրության պլանը շուկայի աճին զուգահեռ։

մայիս 3, 2023

Երկու հին ավտոարտադրողներ՝ Kia-ն և Honda-ն, հայտարարել են էլեկտրական մեքենաների արտադրության ու վաճառքի նոր նշաձողի մասին, քանի որ զրոյական արտանետումներով էլեկտրական մեքենաների շուկան շարունակում է ռեկորդային տեմպերով աճել  ամբողջ աշխարհում:

Վերջին տվյալների համաձայն՝ նախորդ տարի էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 6️⃣0️⃣%-ով։

Ավտոմոբիլային շուկան շարժվում է դեպի կայուն փոխադրումներ։ Ամեն չորրորդ մեքենան էլեկտրական  է Չինաստանում,
ամեն  հինգերորդը՝ Եվրոպական Միությունում և գրեթե յուրաքանչյուր տասներորդը՝ ԱՄՆ-ում:

Քանի որ էլեկտրոմոբիլների վաճառքները սկսել են աճել վերջին մեկ տարվա ընթացքում,  շատ ավտոարտադրողներ ճշգրտել են իրենց վաճառքի թիրախները՝ տեսնելով, թե արդյունաբերությունը ինչ ուղղությամբ է գնում:

Kia-ն, որը Hyundai Motor Group-ի մի մասն է, հայտարարեց, որ այս ամսվա սկզբին 24 տրիլիոն վոն (18 միլիարդ դոլար) նոր ներդրումով մինչև 2030 թվականը մեծացնում է էլեկտրական մեքենաների վաճառքի իր նպատակը մինչև 1,6 միլիոն:

Չորեքշաբթի օրը Honda-ն բացահայտեց մինչև 2030 թվականը էլեկտրական մեքենաների արտադրությունը ավելի քան երկու միլիոնի հասցնելու իր  ծրագրերը՝  Honda Prologue և Acura ZDX մոդելներով, որոնք կթողարկվեն հաջորդ տարի:

Ակնկալվում է, որ այս տարի վաճառված գրեթե յուրաքանչյուր հինգերորդ մեքենան կլինի էլեկտրական, քանի որ ավտոարդյունաբերությունը շարունակում է ձգտել 100% էլեկտրոմոբիլների արտադրության, իսկ մրցակցությունից հետ մնացած նախկին ավտոարտադրողները շտապում են գործի անցնել:

Նույնիսկ Toyota-ն, որը, թերևս, էլեկտրական մեքենաներում ներդրումների ամենահայտնի քննադատն է, խոստովանել է, որ պետք է շտապի, որ կարողանա մրցունակ լինել Չինաստանում՝ աշխարհի առաջատար շուկայում:

 

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը