Իսկ Դուք մտածե՞լ եք, որ գնելով էլեկտրական մեքենա, կարող եք նպաստել Հայաստանի զարգացմանն ու կայուն ապագային
ապրիլ 27, 2023
Իսկ Դուք մտածե՞լ եք, որ գնելով էլեկտրական մեքենա, կարող եք նպաստել Հայաստանի զարգացմանն ու կայուն ապագային։
էլեկտրական մեքենաները կարող են զգալի օգուտներ բերել Հայաստանին, ներառյալ օդի աղտոտվածության նվազեցումը, վառելիքի վրա գումար խնայելը, էներգետիկ անկախության խթանումը, տնտեսության զարգացման խթանումը և այլն։
Օդի աղտոտվածության նվազեցում.
Հայաստանն այսօր ունի օդի աղտոտվածության լուրջ խնդիր։
Մայրաքաղաք Երևանում օդի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը տրանսպորտն է։ Ավանդական բենզինով աշխատող մեքենաներն օդ են արտանետում վնասակար աղտոտիչներ, որոնք կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ հատկապես ծերերեի և երեխաների մոտ։
Օրինակ՝
Հիմնական աղտոտիչներից ազոտի օքսիդները կարող են գրգռել աչքերը և շնչառական համակարգը և սրել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին ասթման է:
Ածխածնի օքսիդը, ծծմբի երկօքսիդը կարող են առաջացնել շնչառական, սրտանոթային և նյարդաբանական խնդիրներ, քաղցկեղ։
Էլեկտրական մեքենաների անցնելով՝ մենք կարող ենք զգալիորեն նվազեցնել երթևեկության հետևանքով օդի աղտոտվածությունը՝ նպաստելով մեր և մեր հարազատների առողջությանը։
էլեկտրական մեքենաների արտանետումները զրոյական են և չեն նպաստում օդի աղտոտմանը։
Էքոմոտորսը հավատում է, որ միասին կարող ենք ընթանալ դեպի կայուն ապագա էլեկտրական մեքենաներով։
Մենք ընտրել ենք լինել լուծման մի մասը, այլ ոչ թե՝ խնդրի։
Ընտրելով էլեկտրականը, դուք էլ ձեր ներդրումն եք անում Հայաստանի կանաչ ու կայուն ապագայի գործում։