Ինչու՞ են կարևոր էլեկտրական մեքենաները: Մաս 1
ապրիլ 15, 2023
Աշխարհում ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում էլեկտրական մեքենաները։
Համաշխարհային միտումից հեռու չի մնում նաև Հայաստանը։
Պատճառն այն է, որ մարդիկ փնտրում են ավելի կայուն և էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային տարբերակներ: Էլեկտրական մեքենաներն աշխատում են ոչ թե բենզինով կամ դիզելային վառելիքով, այլ էլեկտրականությամբ, ինչը նրանց դարձնում է ավելի մաքուր և արդյունավետ:
Ինչո՞ւ են էլեկտրոմոբիլները կարևոր և ի՞նչպես են կարող նպաստել կայուն ապագայի ձևավորմանը։
Էլեկտրոմոբիլները նվազեցնում են ածխածնի արտանետումները:
Ավանդական բենզինային և դիզելային մեքենաները մթնոլորտ են արտանետում վնասակար գազեր և աղտոտիչներ, որոնք նպաստում են կլիմայի փոփոխությանը և օդի աղտոտմանը:
Սրան հակառակ էլեկտրական մեքենաները գազեր չեն արտանետում և ունեն շատ ավելի փոքր ածխածնի հետք: Նույնիսկ էլեկտրաէներգիայի արտադրությունից առաջացած արտանետումների քանակը զգալիորեն զիջում է սովորական մեքենաների արտանետումներին։
Էլեկտրական մեքենաների անցնելով՝ մենք կարող ենք նվազեցնել ածխածնի հետքը և օգնել մեղմել կլիմայի փոփոխության հետևանքները:
Շարունակելի...