Ի՞նչ խնդիրների են բախվում Էլեկտրոմոբիլները Հայաստանում և ամբողջ աշխարհում
ապրիլ 17, 2023
Այն, ինչ հնարավոր էր պատկերացնել, արդեն հասանելի է. էլեկտրոմոբիլները վաղուց արդեն մեր իրականության մի մասն են։
Էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտի պահանջարկը` առաջ է բերում էլեկտրոմոբիլների նոր կատարելագործված տեսակներ ու օրեցօր մեծացող հետաքրքրություն։
Ինչու՞ հետ մնալ, ինչու՞ չլինել առաջիններից մեկը և սովորական երթևեկությունը չվերածել թռիչքի:
Հիմա կհարցնեք` իսկ արագընթաց, էկոխնայող, գերհարմարավետ էլեկտրոմոբիլների թերությունը ո՞րն է:
Թերությունը առայժմ սահմանափակ լիցքակայանների և լիցքավորման տևողության մեջ է։ Եթե ցանկացած մեքենայի բենզաբաքը կարելի ամբողջությամբ լցնել մի քանի րոպեում, ապա էլեկտրական շարժիչով մեքենաների դեպքում` մարտկոցները դանդաղ են լիցքավորվում: Թեև կան նաև արագ լիցքավորման կայաններ. ինչը թույլ է տալիս մարտկոցը 70%-ով լիցքավորել մոտ կես ժամում։
Հաջորդը լիցքավորման կայանների պակասն է, ինչից զերծ չէ նաև Հայաստանը :
Նշված խնդիրները պայմանավորված են միայն ու միայն էլեկտրոմոբիլների նորարարությամբ ու կտրուկ աճով, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ոլորտում առկա խնդիրների արագ կարգավորմանը։