Ի՞նչ է արագ լիցքավորումը։ Արդյո՞ք արագ լիցքավորումը անվտանգ է ձեր էլեկտրական մեքենայի մարտկոցի համար։ Մաս 2
ապրիլ 24, 2023
DC արագ լիցքավորումը, որը նաև հայտնի է որպես եռաֆազ հոսանքի լիցքավորում, թույլ է տալիս արագ և արդյունավետ լիցքավորել էլեկտրական մեքենաների մարտկոցները։ Այն ունի մի շարք առավելություններ։ 1. Արագություն. DC արագ լիցքավորումը կարող է լիցքավորել էլեկտրոմոբիլի մարտկոցը մինչև 80% 20-30 րոպեում։ 2. Հարմարավետություն. DC արագ լիցքավորման կայանները դառնում են ավելի լայնորեն հասանելի, ինչը հեշտացնում է էլեկտրոմոբիլով ավելի երկար ճանապարհ անցնելը և այն լիցքավորելը։ 3. Բնապահպանական առավելություններ. Արագ լիցքավորման կայանները հաճախ սնուցվում են վերականգնվող էներգիայի աղբյուրներից, ինչպիսիք են արևային կամ քամու էներգիան, որն էլեկտրոմոբիլ վարելը էլ ավելի անվտանգ է դարձնում բնապահպանական տեսակետից։ Սակայն կան նաև թերություններ, որոնք պետք է նույնպես հաշվի առնել: 1. Արժեքը. DC արագ լիցքավորումը կարող է ավելի թանկ լինել, քան դանդաղ լիցքավորումը, հատկապես, եթե դուք օգտագործում եք վճարովի հանրային լիցքավորման կայաններ։ 2. Համատեղելիություն. Որոշ էլեկտրոմոբիլների մոդելներ կարող են համատեղելի չլինել բոլոր տեսակի DC արագ լիցքավորման կայանների հետ։ Նախապես պետք է ճշտել թե որ լիցքավորման կայաններն են համատեղելի ձեր մեքենայի մոդելի հետ: 3. Մարտկոցի քայքայումը. Արագ լիցքավորումն ավելի շատ ջերմություն է առաջացնում, ինչը կարող է վնասել մարտկոցը և նվազեցնել դրա կյանքի տևողությունը: Իսկ թե ինչպե՞ս նվազեցնել արագ լիցքավորման բացասական ազդեցությունը մարտկոցի վրա, կպատմենք հաջորդ մասում։ Շարունակելի...