Ի՞նչ է արագ լիցքավորումը։ Արդյո՞ք արագ լիցքավորումը անվտանգ է ձեր էլեկտրական մեքենայի մարտկոցի համար։ Մաս 1
ապրիլ 22, 2023
Որպեսզի կարողանանք պատասխանել, թե արդյոք արագ լիցքավորումն անվտանգ է ձեր էլեկտրական մեքենայի համար, նախ հասկանանք, թե ինչ է արագ լիցքավորումը:
Արագ լիցքավորումը, որը նաև հայտնի է որպես եռաֆազ կամ DC հոսանքի լիցքավորում, ամենաարագ լիցքավորման ձևն է, որը կարող է ձեր էլեկտրական մեքենան լիցքավորել րոպեների, ոչ թե ժամերի ընթացքում։
Արագ լիցքավորումը հարմար լուծում է շարժման ընթացքում մարտկոցը արագ վերալիցքավորելու համար։
Հիմա փորձենք հասկանալ՝
Ինչպե՞ս է արագ լիցքավորումն ազդում ձեր մեքենայի մարտկոցի վրա։
Որո՞նք են դրա առավելությունները։
Ինչպե՞ս նվազագույնի հասցնել դրա օգտագործման բացասական հետևանքները։
Թեև էլեկտրական մեքենաները տարեցտարի ավելի տարածված են դառնում, շատ վարորդներ դեռ վարանում են դրանք օգտագործել՝ մարտկոցի երկարակեցության հետ կապված մտահոգությունների պատճառով։
Ընդհանուր մտահոգություններից մեկը արագ լիցքավորման վնասակար ազդեցությունն է մարտկոցի վրա։
Թեև կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ հաճախակի արագ լիցքավորումը կարող է վնասել մեքենայի մարտկոցը մի փոքր ավելի արագ, քան դանդաղ լիցքավորումը, այնուամենայնիվ ազդեցությունը մարտկոցի մաշվածության վրա շատ փոքր է:
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երկու տարվա ընթացքում ամսական ավելի քան երեք անգամ արագ լիցքավորումը 0,1%-ով ավելացրել է մարտկոցի մաշվածությունը՝ համեմատած այն էլեկտրոմոբիլների հետ, որոնք երբեք այդպես չեն լիցքավորվել։
Մարտկոցի ճիշտ շահագործումն ավելի շատ կապված է ջերմաստիճանի կառավարման հետ, քանի որ լիթիում-իոն (Li-ion) մարտկոցները զգայուն են բարձր ջերմաստիճանների նկատմամբ: Բարեբախտաբար, ժամանակակից էլեկտրական մեքենաների մեծ մասը նախատեսված է արագ լիցքավորման համար՝ ներկառուցված ջերմային կառավարման համակարգերով, որոնք պաշտպանում են մարտկոցը նույնիսկ արագ լիցքավորման ժամանակ:
Շարունակելի...