Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Էլեկտրական մեքենաների միտումները, որոնց պետք է հետևել 2023 թվականին

մայիս 7, 2023

Էլեկտրական մեքենաները օր օրի ավելի մեծ տարածում են գտնում, էլեկտրական մեքենաների շուկայի մասնաբաժինը շարունակում է աճել։

Ի՞նչ նորություններ են ակնկալվում 2023-ին։

Էքոմոտորսը ձեզ կներկայացնի  էլեկտրական մեքենաների շուկայի վերջին զարգացումները:

Լիցքավորման արագություն

Մարտկոցի տեխնոլոգիայի առաջընթացի շնորհիվ միջին էլեկտրոմոբիլը կկարողանա մեկ լիցքավորմամբ ավելի շատ ճանապարհորդել, քան առաջ։ Բացի այդ, լիցքավորման ժամանակը զգալիորեն կնվազի՝ ավելի հեշտացնելով ձեր էլեկտրոմոբիլը լիցքավորված և պատրաստ պահելը:

Ավելի մատչելի և հասանելի էլեկտրոմոբիլներ

2023 թվականին մենք ակնկալում ենք, որ ավելի մատչելի էլեկտրոմոբիլներ կսկսեն հայտնվել շուկայում՝ դրանք ավելի հասանելի դարձնելով սպառողների ավելի լայն շրջանակի համար:  Օրինակ՝ Chevy Equinox EV-ը՝ մոտ $30,000;  Volkswagen ID.4-ը՝ սկսած 38000 դոլարից;  և Chevy Silverado էլեկտրական բեռնատարը, որը սկսվում է մոտ $100,000-ից, բայց կարող է վաճառվել $40,000-ով մինչև ամառ կամ աշնանը:

Էլեկտրոմոբիլների  առաջնային շուկայի աճը կհանգեցնի նաև օգտագործված մեքենաների շուկայի ընդլայնմանը, քանի որ Էլեկտրոմոբիլների  սեփականատերերը կանցնեն իրենց երկրորդ և երրորդ մեքենաներին և վաճառքի կհանեն իրենց առաջին գնումները:  2021 թվականին գրանցվել է ավելի քան 40,000 օգտագործված էլեկտրական մեքենաների վաճառք, ինչը ցույց է տալիս գրեթե 120% աճ նախորդ տարվա համեմատ:  
Քանի որ էլեկտրոմոբիլների շուկան շարունակում է երկրաչափական աճ, կարող ենք ակնկալել, որ այդ թիվը կշարունակի աճել:

Բարելավված ենթակառուցվածք էլեկտրոմոբիլների համար

Մեկ այլ հետաքրքիր միտում, որին պետք է հետևել 2023 թվականին, էլեկտրոմոբիլների բարելավված ենթակառուցվածքն է:  Ներկայում Էլեկտրոմոբիլների առջև ծառացած մարտահրավերներից մեկը գյուղական վայրերում ենթակառուցվածքների բացակայությունն է. Ենթադրվում  է, որ առաջիկայում կբարելավվեն ենթակառուցվածքները։

Շարունակելի ...

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը