Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Էլեկտրական մեքենաների մարտկոցների տեխնոլոգիայի նոր զարգացումները

մայիս 10, 2023

Մարտկոցների տեխնոլոգիաները կենտրոնական են էլեկտրական մեքենաների համար։
Այս տեխնոլոգիաները վերջին տարիներին ավելի կատարյալ են դարձել՝ ապահովելով էլեկտրական մեքենաների  արդյունավետությունը:

էքոմոթորսը ձեզ կներկայացնի  էլեկտրական մեքենաների մարտկոցների տեխնոլոգիական վերջին զարգացումները:

Ավելի երկար հեռավորություն, ավելի արագ լիցքավորում,  ավելի քիչ դեգրադացիա և ավելի ցածր գին։

Լիցքավորման արագություն.

Մարտկոցի լիցքավորումը ավելի քիչ ժամանակում, քան անհրաժեշտ է դասական մեքենան լիցքավորելու համար, կլինի խաղը փոխող զարգացում մարտկոցների տեխնոլոգիայի մեջ, որը կարող է զգալիորեն մեծացնել սպառողների կողմից այդ մեքենաների օգտագործումը:

Շվեյցարական Morand-ը, որը շվեյցարական նորաստեղծ ընկերություն է, ներկայացրել է մարտկոցի նորարարական տեխնոլոգիա, որը նվազեցնում է էլեկտրոմոբիլների մարտկոցների լիցքավորման ժամանակը մինչև 72 վայրկյան: Ընկերության նորարարական  մարտկոցը հիբրիդային համակարգ է, որն օգտագործում է ինչպես սովորական մարտկոցների, այնպես էլ ուլտրակոնդենսատորի տեխնոլոգիաները: Տեխնոլոգիան, որը կոչվում է eTechnology, ապահովում է 80% լիցքավորում 72 վայրկյանում և կարող է լիցքավորել էլեկտրոմոբիլը մինչև 100% ընդամենը 2,5 րոպեում:  Տեխնոլոգիան արդյունավետորեն աշխատում է նաև ծայրահեղ ջերմաստիճաններում:

Անվտանգությունը.

Սթենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են էլեկտրոլիտ, որը հրդեհակայուն է նույնիսկ 140F-ից բարձր ծայրահեղ ջերմաստիճանի դեպքում:  Այս լուծույթի կենտրոնական մասը էլեկտրոլիտներում  լիթիումի աղն է:  
Էլեկտրոլիտի լիթիումի աղի պարունակությունը կեսից պակասից ավելացել է մինչև 63%՝ ըստ քաշի: 
Այս նորարար լուծման միջոցով լիթիում-իոնային մարտկոցները կարող են աշխատել մինչև 212F ջերմաստիճանում:

Էլեկտրական մեքենաների շուկան հեղափոխության է ենթարկվում, քանի որ այն ձգտում է բավարարել սպառողների պահանջարկը։

Արդեն ուսումնասիրվում են ցինկ-օդային, նատրիում-իոն և ավազի մարտկոցները։
Այժմ իրականցվում են բազմաթիվ նորարարական հետազոտություններ ակադեմիական հաստատությունների, պետական մարմինների և ավտոարտադրողների կողմից մարտկոցների նախագծման վերաբերյալ։

Թեև մի քանի հիմնական մարտահրավերներ դեռևս գոյություն ունեն, էլեկտրական մեքենաների արդյունաբերության ապագան ավելի ու ավելի դրական է թվում:

 

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը