Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Dongfeng Forthing-ի պատմությունը և մոդելային շարքը

հունվար 22, 2026

Dongfeng Motor Corporation-ը Չինաստանի ամենախոշոր և ամենահին ավտոարտադրողներից մեկն է, որը գործում է ավելի քան կես դար։ Բրենդը հանդիսանում է պետական ռազմավարական արտադրող և համագործակցել է համաշխարհային առաջատար ավտոբրենդների հետ՝ զարգացնելով արտադրական, ինժեներական և տեխնոլոգիական մեծ փորձ։

Forthing ենթաբրենդը ստեղծվել է որպես ժամանակակից, երիտասարդ և տեխնոլոգիական ուղղություն, կենտրոնանալով՝
ընտանեկան և բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաների, MPV և մինիվեն սեգմենտի զարգացման, էլեկտրական և հիբրիդային տեխնոլոգիաների ներդրման , մրցունակ գնի և բարձր հագեցվածության համադրության վրա։

Վերջին տարիներին Dongfeng Forthing-ը դարձել է ակտիվ արտահանվող բրենդ՝ մուտք գործելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ շուկաներ։ Բրենդի ռազմավարությունն ուղղված է՝ էլեկտրական մոդելների զարգացմանը, կոմերցիոն և բարձր հարմարավետությամբ MPV-ների ստեղծմանը, և տեխնոլոգիական առաջատար դիրքի ամրապնդմանը։

EcoMotors-ում ներկայացված Dongfeng Forthing մոդելները հենց այս ռազմավարության արդյունքն են՝ առաջարկելով ժամանակակից դիզայն, բարձր գործնականություն և շահագործման ցածր ծախսեր՝ ինչպես ընտանիքների, այնպես էլ բիզնեսի համար։

Dongfeng Forthing մոդելների ընտրանին

Dongfeng Forthing-ի մոդելային շարքը նախատեսված է տարբեր կարիքների համար՝ սկսած ընտանեկան սեդաններից և կrossover-ներից մինչև բազմատեղանոց և կոմերցիոն ավտոմեքենաներ։

Forthing S7 (Electric Sedan)

Սպորտային և ժամանակակից սեդան, որը հարմար է քաղաքային օգտագործման և ընտանեկան երթևեկության համար։ Առանձնահատկությունները՝  ժամանակակից դիզայն, հարմարավետ սրահ, ժամանակակից  համակարգեր :

Forthing Friday (էլեկտրական տարբերակներ)

Forthing Friday-ը բրենդի առաջատար էլեկտրական մոդելներից է, որը առաջարկում է երկար ընթացք մեկ լիցքավորմամբ և էկոլոգիապես մաքուր շահագործում։  Ժամանակակից դիզայն, էլեկտրական շարժիչի բարձր արդյունավետություն, Էլեկտրական շարժիչի բարձր արդյունավետություն մինչև ~600 կմ՝ կախված կոնֆիգուրացիայից։

Forthing M5 (7 և 9 տեղանոց տարբերակներ)

M5-ը բազմաֆունկցիոնալ մոդել է, որը նախատեսված է մեծ ընտանիքների և բիզնես նպատակների համար։ Մինչև 9 նստատեղ, Լայն և հարմարավետ սրահ։ Հարմար է ուղևորափոխադրումների և կորպորատիվ օգտագործման համար ունի բարձր հարմարավետություն երկար ճանապարհների ընթացքում։

Forthing M5 EV Cargo

Կոմերցիոն էլեկտրական տարբերակ, որը նախատեսված է բեռնափոխադրումների համար։
Լիովին էլեկտրական շարժիչ, ցածր շահագործման ծախսեր, էկոլոգիապես մաքուր լուծում բիզնեսի համար, հարմար է  քաղաքային և միջքաղաքային լոգիստիկայի համար։

Forthing V9

V9 մոդելը ներկայացնում է բարձր դասի մինիվենների և բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաների սեգմենտը:
Պրեմիում սրահ, ժամանակակից անվտանգության համակարգեր, բարձր հարմարավետություն ուղևորների և վարորդի համար, հարմար ինչպես ընտանեկան, այնպես էլ VIP փոխադրումների համար։

Հայաստանում Dongfeng Forthing  բրենդի  պաշտոնական  ներկայացուցիչը հանդիսանում  է EcoMotors ընկերությունը։ EcoMotors-ը հանդիսանում է որպես վստահելի գործընկեր՝ ապահովելով օրիգինալ մեքենաներ, տեխնիկական սպասարկում, երաշխիքային աջակցություն և վաճառքից հետո ամբողջական սպասարկում։

Սա նշանակում է, որ հաճախորդները ստանում են ոչ միայն ավտոմեքենա, այլ նաև երկարաժամկետ վստահություն, պրոֆեսիոնալ սպասարկում և պաշտոնական աջակցություն Հայաստանում։

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը