Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Չինաստանը 2026 թ-ից նոր մեքենաների արտահանումը կարգելի՝ մինչև 6 ամիս

նոյեմբեր 16, 2025

2026 թվականի սկզբից Չինաստանը ներդնում է նոր, խիստ արտահանման կարգավորումներ, որոնք վերաբերում են նոր ավտոմեքենաներին։ Նոր օրենքի համաձայն՝ այն մեքենաները, որոնք Չինաստանում գրանցվել են մինչև 6 ամիս (180 օր) առաջ, չեն կարող արտահանվել որպես «օգտագործված»  կամ վաճառվել արտերկիր առանց լիարժեք լիցենզավորման։

Այս փոփոխությունը միտված է կանգնեցնելու այն տարածված պրակտիկան, երբ բոլորովին նոր, գրեթե չօգտագործված (“zero-mileage”) մեքենաները ձևակերպվում էին որպես օգտագործված և արտահանվում էին ավելի ցածր վերահսկողությամբ։ Նման արտահանումը խեղաթյուրում էր շուկան, թույլ էր տալիս շրջանցել հարկային և վաճառքային կարգավորումները և վնասում էր չինական արտադրողների հեղինակությանը միջազգային շուկաներում։

Նոր կանոնների շրջանակում արտահանողները պարտավոր են ներկայացնել նաև ապացույցներ այն մասին, որ արտահանվող մեքենաների համար գոյություն ունի պաշտոնական հետվաճառքային սպասարկում՝ այն երկրում, որտեղ դրանք մատակարարվելու են։ Սա նպատակ ունի ապահովել, որ արտասահմանյան գնորդները ստանան լիարժեք սպասարկում և գնի արդարացում։

Չինաստանի իշխանությունները նշում են, որ քայլը պետք է բարձրացնի արտահանվող մեքենաների որակը, արգելափակի կեղծ գործարքները և կարգավորի շուկան, որտեղ «նոր մեքենա—օգտագործված» սխեման դարձել էր չափազանց տարածված։

Այս օրենքը կազդի թե ներքին, թե արտասահմանյան դիստրիբյուտորների վրա՝ ստիպելով նրանց աշխատել միայն լեգալ և վերահսկվող մեխանիզմների շրջանակում։ Չինաստանը վստահ է, որ փոփոխությունը կնպաստի ավելի առողջ, թափանցիկ և բարձր որակի ավտոմոբիլային արտահանման միջավայրի ձևավորմանը։

Ուղեցույց արտադրողների համար՝ ինչ պետք է անել, որպեսզի արտահանեն մեքենաները օրենքի նոր պայմաններով

•  Ստեղծել կամ ընդլայնել after-sales սպասարկման ցանց արտահանման շուկաներում՝ կնքելով պայմանագրեր տեղական սպասարկման կենտրոնների հետ։

•  Պատրաստել տեխնիկական փաստաթղթեր, որ ցույց են տալիս կայուն որակ, ստանդարտների համապատասխանություն և անցնել երրորդ կողմի ստուգումներ (inspection)՝ արտահանման գործընթացում նոր մեքենաների համար։

•  Ըստ տեղական իշխանությունների պահանջների՝ արտահանման լիցենզիա ստանալու համար,  արտահանող դուստր ձեռնարկությունները կամ գործընկերները պետք է ունենան  արտահանման թույլտվություն։

•  Արտադրող-արտահանող համագործակցություններում ապահովել, որ արտահանող կողմը ներկայացնի պահանջվող after-sales սպասարկման պլանները՝ գնորդ երկրների շուկաներում։

Տեխնիկական ստանդարտների համապատասխանություն

•  Ըստ CarNewsChina-ի՝ նոր կանոնների մի մասը հենց որակի ու ստանդարտների ապահովումն է՝ օգտագործված և նոր մեքենաների  համար  պահանջվում է համապատասխան լինել ազգային ստանդարտներին՝ հետազոտված երրորդ կողմի լաբորատորիաներում:  

•  Արտահանողը պետք է ապահովի, որ մեքենաները ունենան «Երրորդ կողմի ստուգում» կամ համապատասխան փորձարկում՝ ցույց տալու համար, որ դրանք տեխնիկապես ճիշտ են, ոչ պարզապես ձևակերպված որպես  «օգտագործված» արտահանման համար։

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը