Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

Չինական էլեկտրոմոբիլային ապրանքանիշերը մուտք են գործում համաշխարհային շուկա։

մայիս 7, 2023

Չինական ապրանքանիշերը լուրջ մրցակցություն են ձևավորում, - ասում է GlobalData-ի վերլուծաբան Դեյվիդ Լին,-  դրանք ունեն մարտկոցների պատրաստման ավելի մրցունակ տեխնոլոգիաներ  և կարող են ավելի մատչելի լինել  մասշտաբի հաշվին։

Էլեկտրական մեքենաների և գազաէլեկտրական հիբրիդների վաճառքը Չինաստանում նախորդ տարի գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 6,9 միլիոն ավտոմեքենայի, որը կազմում է համաշխարհային ընդհանուր վաճառքի 50 տոկոսը։

BYD Auto-ն էլեկտրական մեքենաների չինական արտահանողներից մեկն է, որը  ներքին շուկայում սկսել է մրցակցել արևմտյան և ճապոնական ապրանքանիշերի հետ:  Այն առաջարկում է արագ տեմպերով զարգացող  տեխնոլոգիաներ և ցածր գներ, որը Tesla - ի ֆինանսական տնօրենի կարծիքով «վախեցնող է»։

BYD Auto-ի արտահանումն անցյալ տարի քառապատկվել է՝ հասնելով 55916 սեդանների, ամենագնացների և հեչբեքների:  Նրանց մեծ մասը գնացել է Հնդկաստան, Թաիլանդ, Բրազիլիա և այլ զարգացող շուկաներ։

Ճապոնիայում BYD Auto-ն նախատեսում է մինչև 2025 թվականի ավարտը բացել 100 ցուցասրահ։  Նրա Dolphin հեչբեքը և Seal սեդանը պետք է ճապոնական շուկա դուրս գան այս տարի:  Ընկերությունը հայտնում է,  որ  Ավստրալիա է արտահանել մոտ 4000 ATTO 3:


Էլեկտրական մեքենաների այլ հավակնոտ չինական արտահանողներից են NIO-ն, Geely Group Zeekr-ը և Ora-ն՝ Great Wall Motors-ի ամենագնացներ արտադրող ստորաբաժանումը:

Ոմանք մրցում են գնի վրա:  Մյուսները կենտրոնանում են կատարողականության և ֆունկցիոնալության վրա՝ ճնշում գործադրելով արևմտյան և ճապոնական պրեմիում ապրանքանիշերի վրա:

Geely Zeekr-ը նախատեսում է այս տարի ամբողջությամբ էլեկտրական սեդան և ամենագնաց թողարկել Նիդեռլանդներում և Շվեդիայում: 

«Մեր նպատակն է այս տասնամյակի ընթացքում դառնալ Եվրոպայում էլեկտրիֆիկացված փոխադրամիջոցների հիմնական խաղացողը։ Ունենալով հստակ գլոբալ հավակնություններ՝ մենք դիտարկում ենք հնարավորությունները և  այլ շուկաներ մտնելու ճիշտ ժամանակը»։ ասում է Zeekr-ի գործադիր տնօրեն Սփիրոս Ֆոտինոսը:
 

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը