Արդյո՞ք հին ավտոարտադրողները կպարտվեն Չինաստանում էլեկտրոմոբիլների պատճառով
մայիս 15, 2023
Չինաստանում էլեկտրական մեքենաների սպառման աճը սպառնում է ավանդական ավտոարտադրողների գերիշխանությանը՝ GM-ից մինչև VW։ Քանի որ նոր, բարելավված էլեկտրական մեքենաները գրավում են Չինաստանի ավտոմոբիլային շուկան, ավանդական ավտոարտադրողները, ներառյալ Volkswagen-ը, General Motors-ը, Toyota-ն, BMW-ն, Honda-ն և Mercedes Benz-ը, կկորցնեն շուկայի զգալի մասնաբաժինը: Այս մասին ասվում է Greenpeace-ի նոր զեկույցում։
Ավանդական ավտոարտադրողները, որոնք ժամանակին գերիշխում էին Չինաստանի շուկայում, այժմ կանգնած են տարածաշրջանում էլեկտրական մեքենաների տեղական արտադրողների նկատմամբ դիրքերը կորցնելու վտանգի առաջ:
Չինաստանը` աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը, արագորեն անցնում է էլեկտրական մեքենաների:
Ըստ South China Morning Post-ի, 2023 թվականի առաջին եռամսյակում էլեկտրական մեքենաների սպառումը կազմել է ավտոմեքենաների ընդհանուր վաճառքի 31%-ը՝ նախորդ տարվա 28%-ի համեմատ։
Հատկանշական է, որ ահազանգ են հնչեցրել աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից երկուսը՝ Volkswagen-ն ու Toyota-ն։
BYD-ը՝ Չինաստանի էլեկտրական մեքենաների խոշորագույն արտադրողը, առաջին եռամսյակում առաջին անգամ գերազանցեց VW-ին մարդատար ավտոմեքենաների վաճառքով՝ դառնալով Չինաստանում ամենավաճառվող ապրանքանիշը:
Volkswagen-ը հայտարարել է 1 միլիարդ եվրոյի (մոտ 1,1 միլիարդ դոլար) նոր ներդրման մասին՝ տարածաշրջանում էլեկտրական մեքենաների զարգացման կենտրոն ստեղծելու համար: Ավտոարտադրողը ասում է, որ նոր «100% TechCo» նախագիծը 30%-ով կնվազեցնի նոր էլեկտրական մեքենաների արտադրանքի և տեխնոլոգիաների մշակման ժամկետները։
Չինաստանի շուկայի «արագ աճող» պայմաններում Toyota-ն հայտնել է, որ աշխատում է նոր հատուկ EV պլատֆորմի վրա, որը նախատեսված է 2026 թվականին՝ իր հաջորդ սերնդի էլեկտրական մոդելները սնուցելու համար:
Toyota-ի նոր գործադիր տնօրեն Կոջի Սատոն, ով ստանձնեց պաշտոնը ապրիլին, նշել է՝ մենք պետք է ավելացնենք մեր ջանքերը՝ չինական շուկայում հաճախորդների սպասելիքները լիովին բավարարելու համար: