Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը

2030 թվականին էլեկտրական մեքենաները կզբաղեցնեն ԱՄՆ շուկայի մեծ մասը.

հունիս 22, 2023

Carnegie Mellon-ի և Yale-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 2030 թվականը էլեկտրական մեքենաները կգերիշխեն ԱՄՆ ավտոմեքենաների շուկայում:

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում։
Նշվում է, որ մարտկոցներով էլեկտրական մեքենաները կկազմեն մարդատար ավտոմեքենաների մեծամասնությունը կամ գրեթե մեծամասնությունը մինչև 2030 թվականը:

Ուսումնասիրությունը բացատրում է սպառողների վերաբերմունքի փոփոխությունը էլեկտրագնացների հանդեպ մի քանի գործոններով՝  ներառյալ մարտկոցների արժեքը, որը տասնապատիկ նվազել է 2010-ից 2021 թվականներին: Բացի այդ միջին միջակայքն աճել է 200 տոկոսով, իսկ էներգաարդյունավետությունը՝ 15 տոկոսով։
Տեսականու աճը նույնպես նպաստել է հաճախորդների նախասիրությունների փոփոխությանը:


Իսկ այս տարի Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը կաճի 35 տոկոսով՝ հասնելով 14 միլիոն միավորի։

Ակնկալվում է, որ ամբողջ աշխարհում էլեկտրական մեքենաների վաճառքը կշարունակի իր պայթյունային աճը։

Էներգետիկայի միջազգային գործակալության նոր զեկույցի համաձայն, էլեկտրամոբիլների վաճառքն ամբողջ աշխարհում այս տարի կաճի 35%-ով և կհասնի 14 միլիոնի, իսկ դրանց մասնաբաժինը ավտոմեքենաների ընդհանուր շուկայում կաճի մինչև 18%:

Ըստ տվյալների՝ մինչ օրս էլեկտրական մեքենաների վաճառքի մեծ մասը կենտրոնացած է Չինաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Անցյալ տարի Չինաստանին բաժին է ընկել էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքի մոտ 60% ինչպես նաև աշխարհի ճանապարհներին բոլոր էլեկտրական մեքենաների ավելի քան 50%-ը՝ ընդհանուր 13,8 մլն։

Եվրոպային և ԱՄՆ-ին բաժին է ընկնում նոր էլեկտրական մեքենաների վաճառքի 35%-ը։

Եվրոպան Չինաստանից հետո աշխարհում երկրորդ խոշորագույն Էլեկտրագնացների շուկան է՝ կազմելով 2022 թվականին  ամբողջ վաճառքի 25%-ը և համաշխարհային շուկայի 30%-ը:

Էլեկտրական մեքենաների վաճառքի մասնաբաժինը անցյալ տարի աճել է մինչև 21%՝ 2021 թվականի 18%-ից:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում էլեկտրագնացների համաշխարհային վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 25%-ով՝ հասնելով 2,3 միլիոնի, կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այս թիվը կհասնի 14 միլիոնի։

Հատուկ Առաջարկներ

Տեսնել բոլորը